Արտեմ Ռաֆայելյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, չորրորդ դասարան

Category: Ճամփորդություն

Հայարնագիատության ճամփորդություն դեպի էրեբունի թանգարան

Ուրբաթ օրը վերջին դասաժամի փոխարեն մեզ ասեցին սպասել միջանցքում։ Քիչ հետո եկավ ուսուցիչը և մենք արագ հավաքվեցինք զույքերով և կազմեցինք մի շարք։ Մենք քայլեցինք դեպի մեր երթուղի և ճանապարհ ընկանք։ Երթուղում ինձ ձանձրալի էր, բայց ճանապարհը այդքան երկար չէր։ Երբ մենք հասանք տեղ, ես սկսեցի անհամբեր թռվռալ։ Բարձրանալով թանգարան մենք մտանք ներս և ես միանգամից ուշադրությունս ուղղվեց դեպի այրված թուրը և սեպագիր արձանագրությանը։ Թանգարանում ցուցադրված էին նաև կաշի, ոսպ, հացահատիկ, մարդու ուղեղ, եզի սիրտ ու լյարդ, բաժակներ և նետ ու աղեղ՝ այդ ամենինչը այրված վիճակում։ Դրանից հետո մենք իրար հետ հաշվելով աստիճանները բարձրացանք էրեբունի ամրոց։ Իմ կարծիքով այնտեղ լազուրիտե ներկով ներկած պատերից բացի հետաքրքիր բան չկար։ Հետո մենք նորից հաշվելով իջանք և քայլեցինք դեպի դաշտ՝ լճի կողքը, որտեղ մենք նախաճաշ արեցինք և ես վազեցի ֆուտբոլ խաղալու։ Ժամանակն անցավ շատ արագ։ Մենք վերադարձանք երթուղու մոտ, որով գնացինք հետ դպրոց, իսկ այնտեղից ես եկա տատիկիս տուն։ Շատ եմ սիրում այսպիսի ճամփորդություններ։

Երեք փաստ տրիտոնի մասին և մի քանի խորհուրդ

1․Տրիտոնի էգը հավաքում է ջրավազանի հատակից արուի դրած սպերմատոֆորը, ձուն կպցնում է տերևին կամ այլ ստորջրյա առարկաների։ Թրթուրը ծնվում է ձվադրումից 14-20 օր հետո։

2․Նրանք ձվերը փատատում են ջրախոտում։

3.Տրիտոնը երկկենցաղներից միակն է որն ունի մեր նման հինգ մատ։

Read More

Ճամբորդություն սահադաշտ

Հրաշալի ճամփորդություն

Աշնանային մի օր մեր դասարանը գնացել էր ճամփոդության:

Մենք նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի Մանկական երկաթուղի: Երկար ու անշտապ զբոսնելով հասանք ռելսերին և սկսեցինք վազել նրանց ուղությումբ: Լավ էր, որ ոչ ոք չընկավ: Մեր ուսուցչուհին մեզ լուսանկարեց այդ աշնանային խայտաբղետ բնության ֆոնին: Հետո նախաճաշեցինք և սկսեցինք խաղալ: Զբոսանքը շարունակեցինք ու հասանք գետի մոտ, որտեղ սկսեցինք նկարել: Ես նկարեցի գետն ու նրա շուրջ ծառերը: Մանկական երկաթուղուց դուրս գալու համար պետք է անցնեինք թունելով, որը սկզբում շատ երկար թվաց, բայց մենք աղմկելով ու վազվզելով շատ արագ այն անցանք:

Հիանալի ճամփորդություն էր,

Երրորդ դասարանի սեպտեմբերի մեկը

Այսօր մենք գնացել էինք ճամփորդության: Երեխաներն ու ուսուցիչները մի քանի ավտոբուսներով ուղևվորվեցին դեպի Մեղրաձոր: Ճանապարհին մեզ պատմեցին Մեղրաձորի լեգենդները: Ծառերի վրայի մեղվաբներից մոտակա գետը մեղր է թափվել, այդ պատճառով գետը անվանել են Մեղրագետ, իսկ բնակավայրը՝ Մեղրաձոր: Երբ տեղ հասանք ու անցանք Մեղրագետի կամուրջի վրայով, որոշեցինք հանգստանալ ու սնվել: Բոլորս միասին արահետներով սկսեցինք բարձրանալ սարը: Չնայած, որ շոգ եղանակ էր, ծառերը փրկում էին մեզ արևից: Ճանապարհի վերջում մենք տեսանք կիսաավերակ եկեղեցի, որը կոչվում էր Թեժառույք: Մեր ուսուցչուհին պատմեց, որ այս վանքը կառուցվել է իննը դար առաջ, բայց այժմ էլ այն շատ պահպանված տեսք ուներ:

Ինձ դուր էկավ այս օրը, քանի որ շատ էի կարոտել ընկերներիս, նաև առաջին անգամ էի բարձրանում այսպիսի բարձրունք: Շատ ուրախ եմ, որ գնացի այս ճամփորդությանը:

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar