Արտեմ Ռաֆայելյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, չորրորդ դասարան

Category: Հորինուկ (Page 1 of 2)

Կախարդական քաղաքը

Մի սար կար, շատ-շատ բարձր սար։ Նրա վերևն ապրում էր վհուկը։ Եվ մի օր այդ սար մարդիկ են բարձրանում և քաղաք շինում։ Վհուկի տնակը, որը գտնվում էր սարի ծայրին շինարարության դղրդոցից փլվեց և ընկավ ձորը։ Վհուկը շատ ջղայնացավ և կախարդեց քաղաքը, որ ինչ էլ անեն մարդիկ, ինչ ուժեղ էլ լինի ձայնը,ինչ աղմուկ էլ լինի, նա չի լսի դա, միայն մարդիկ լսեն իրենց ստեղծած ձայները։ Մարդիկ նկատում են դա։ Քանի որ վհուկը չէր լսում նրանց և ուշադրություն չէր դարձնում նրանց վրա, մարդիկ նույնիսկ դիտավորությամբ սկսեցին կառուցել նոր տուն հենց վհուկի տան կողքը, որը վհուկը նորից էր կառուցել։

Read More

Ես Հայաստանի համար

Ես Հայաստանիս համար, Ես հայրենիքիս համար, Ես հայերիս համար, Կանեմ ինչ որ պետք է, Մեկա, որ մահանամ, Երեխաներս, թոռներս, ծոռներս, Կշարունակեն հետո նույնը Եթե չանեն վատ կլինեն, Եթե անեն ինձ հետ կլինեն, բոլորս վերևից կնայենք, Մեր Հայաստանի օգուտը Մեր Հայրենիքի հզորությունը, Մեր Հայերի բարիությունը, Կնայենք կհիանանք ինչերի է հասել, Մի կուտ ցանելը, մի տուն սարքելը, Մի խումբ հաղթելը, մի, մի և մի, Բոլոր պուճուրները աճել են, Մի կուտից – լիքը դաշտ, Մի տնից – նոր քաղաք, Մի խումբ հաղթելուց – համաշխարհաին մարտ հաղթել Մի-ից մյուս, մյուսից Մեծ, Ես իմ Հայաստանի համար կռիվ կհաղթեմ, Ես իմ հայրենիքի համար կանեմ ամեն ինչ Սիրուն Հայաստանս։

Ծույլ մեղուն

Արտեմ Ռաֆայելյան

Կար-չկար մի մեղվապահ կար։ Նա ուներ չորս փեթակ, որտեղ աշխատում էին հարյուրավոր մեղուներ։ Միայն մի նիհար մեղու կար, ով չափազանց ծույլ էր։ Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ էր մեղուն նիհար։ Քանի որ նա ալարկոտ էր, չէր աշխատում մյուս մեղուների նման՝ չէր գնում մյուսների հետ ծաղիկներից նեկտար հավաքելու, այդ պատճառով սոված էր մնում ու նիհարում էր։

Մի անգամ հետախույզ մեղուները լուր տարածեցին, թե մեղվապահը կորել է։ Բոլոր մեղուները անհանգստացան, իսկ ծույլ մեղուն շատ էր ուրախացել։ «Վերջապես այլևս մեզ ոչ ոք չի աշխատեցնի, իսկ ես հանգիստ կգնամ ճամփորդելու»․ -մտածում էր ծույլ մեղուն։ Հավաքեց իր իրերն ու դուրս թռավ փեթակից։ Ծույլ մեղուն չկարողացավ հեռու գնալ, որովհետև նիհարությունից ուժասպառ էր ու թույլ, նույնիսկ իրերը ծանր բեռ էին թվում նրան։ Ստիպված մի օր էլ չանցած նա հետ վերադարձավ փեթակ ու տեսավ, որ բոլոր մեղուները՝ աշխատողները, հետախույզներն ու նույնիս թագուհի մեղուն չափազանց ուրախ են, քանի որ մեղվապահը վերադարձել էր։ Նա էլ ուրախություն զգաց ու որոշեց, որ այլևս ծուլություն չի անելու ու մյուսների նման աշխատելու է, որ համեղ ու օգտակար նեկտար ուտի ու ուժ հավաքի։

(ձյուն բառով ակրոստիկոս) փաթիլ

Ձմռան ցրտից նախշազարդված

Յուրաքանչյուր փաթիլ սառած

Ունի զգեստ յուրահատուկ,

Նրան բռնես՝ կդառնա ջուր։

Երբ գալիս է ձմեռը

Երբ գալիս է ձմեռը, ձյուն է գալիս ու ծածկում Երկիրը: Գետերը սառչում են, իսկ ձկները մտնում են քուն: Ձմռանը նաև իմ ծնունդն է: Ձմռանը երեխաները խաղում են ձնագնդի, սահում սահնակով ու դահուկներով:

Հանելուկ

Ձմռանը թափվում են երկնքից, թիթեռներ սպիտակ,

Եվ ամեն ինչ առնում իրենց թևի տակ:

(Ձյուն)

Ես կուզեի դարբնություն իմանալ

Եթե մի օր դառնամ դարբին, ապա չափազանց ուժեղ կլինեմ, որովհետև ծանր մուրճով մետաղին հարվածելը այդքան էլ հեշտ չէ: Դարբինի գործը շատ հետաքրքիր է: Նա պինդ մետաղներից կարողանում է նուրբ ու բարակ բաներ սարքել: Դարբնությունը շատ պետքական մասնագիտություն է, քանի որ դարբնոցում պատրաստված իրերն անրաժեշտ են մարդկանց:

Ժամանակակից դարբնոցներում աշխատում են մեծ սարքեր ու մեխանիզմներ, իսկ մարդը հիմնականում հսկում է դրանց աշխատանքը: Իսկ հնում դարբնոցում երկաթը շիկացնում էին հատուկ վառարաններում, որոնք կոչվում էին հնոցներ: Փուքսով օդ էին մղում հնոցին, որ կրակը չթուլանա: Հատուկ աքցաններով վերցնում էին տաք, համարյա հալվող երկաթը, դնում զնդանի վրա ու սկսում մուրճերով հարվածել մետաղին: Երբ մետաղը ստանում էր անհրաժեշտ ձևը, աքցաններով այն տեղափոխում էին սառը ջրով տաշտակի մեջ, որ շուտ սառչի:

Ես ուզում եմ դառնալ դարբին, որովհետև դարբին լինելը հետաքրքիր է, որովհետև դու երկար աշխատում ես և վերջում հպարտանում ես քեզնով ու քո աշխատանքով:

Իմ տնային կենդանին

Մեր տանը ապրում է իմ դեղին դեղձանիկը: Նա շատ աշխույժ է, մասնավորապես առավոտյան ժամերին: Մենք արթնանում ենք նրրա երգերից ու ծլվլոցից: Դեղձանիկ պահելը այդքան էլ դժվար չէ: Պետք է միայն մաքուր պահել վանդակը, թարմացնել նրա ուտելիքը և մաքու,սենյակային ջուր տալ:

Մեր դպրոցի բակը

Մեր դպրոցի բակում կան ծառեր, թփեր, ցայտաղբյուր ու փոքրիկ շատրվան: Բակը աշնանը բավականին գեղեցկանում է, քանի որ այնտեղ աճող ծառերը ներկվում են տարբեր աշնանային գույներով ու գետնին թափում իրենց չորացած գույնզգույն, խշխշան տերևները:

Կախարդական անտառի եղևնին

Page 1 of 2

Powered by WordPress & Theme by Anders Norén

Skip to toolbar