Էնսելադ

Էնսլադը Սատուրնի արբանյակն է։Էնսլադի մակերեսը սառույցից է, ինչի տակ կա լիքը ջուր։ Էնսլադի միջուկը հեղուկ է և ոչթե կարծր, բայց Երկիր մոլորակի միջուկից ավելի սառն է։ Բոլորս գիտենք, որ դեռևս ոչ մի տիեզերագնաց չի հասել Սատուրնին, բայց այս տվյալները հավաքագրել են տիեզերական սարքեր։ Ես կարծում եմ, որ Էնսլադի վրա հավանաբար կան կենդանի օրգանիզմներ, որովհետև ջուր=կյանք,կյանք=միկրոբներ։

Աստղեր

Ամենահեռու աստղերը գտնելու համար գիտնականները ստեղծում են հատուկ տիեզերքը ուսումնասիրող սարքեր, որոնք կարողանում են կլանել նույնիսկ ամենաթույլ ջերմությունն ու լույսը։Աստղերը լինում են տարբեր տեսակների՝  

  • Նորածին՝ սպիտակ կամ ալ,
  • Գաճաճ՝ կարմիր և շատ վառ դեղին,
  • Սովորական՝ դեղին, կարմիր,մի քիչ կապույտ (օրինակ՝ Սիրիուսը),
  • Հսկաներ՝ կարմիր, կապույտ, դեղին։

Աստղերը իրենց կյանքի ցիկլից հետո առաջացնում են գերնոր պայթյուն, ինչից ծնվում են նոր աստղ կամ սև անցք։Աստղերը կարող են տեղաշարժվել։Աստղերը կարող են ունենալ մոլորակներ իրենց շուրջ, օրինա՝ Արևը աստղ է, իսկ Արևային համակարգի մոլորակները շրջապատում են նրան։

Պուլսար

Պուլսարները դա ամեն վայրկյան լույս և էնրգիա արձակող կետեր են, որոնք, իմ իմանալով չեն շարժվում։ Պուլսարները այնքան էներգիա են արձակում, որ եթե մարդը սովորի պուլսարների էներգիան հավաքել ու օգտագործել, ապա պետք չեն լինի մեզ համար սովորական դարձած գործարաններն ու էներգիա առաջացնող կայանները, որոնք կեղտոտում են մեր մոլորակը, ինչպես նաև տիեզերքը։ Ափսոս, որ մարդիկ երկար չեն ապրում, իսկ պուլսարներն այնքան հեռու են, որ մեկից ավել դար կպահանջվի նրանց հասնելու համար։

NASA հղում տվյալների մի մասը վերցրած են այս կայքից։