Ապրիլի 25-ից 29-ը ես Հունասատանի Կրետե կղզում եի, որ մասնակցեմ Ռոբոտաշինության միջազգային Օլիմպիական խաղերին։ Մենք այնտեղ մեկնել էինք 15 հոգանոց խմբով, ովքեր հաճախում են Whis Code Academy։ Տասից ավել երկրներից եկել էին մոտ հինգ հարյուր մասնակից, ովքեր իրենց հետ բերել էին տարբեր ռոբոտներ։ Այդ ռոբոտները պետք է իրար դեմ մրցեին իրական Օլիմպիական խաղերի սպորտաձևեր հիշեցնող մրցումներում՝ նետաձից, թիավարում, ավտոարշավ, ռեսլինգ և այլն։ Մրցումները թիմային էին և բաժանված էին երկու տարիքային խմբերի՝ 8-12 և 13-18 տարեկանների։ Մեր թիմը, որը բաղկացած էր 3 հոգուց, պատրաստել և ծրագրավորել էր ռոբոտ, որը մասնակցում էր ռեսլինգի մրցաշարին։

Այս սպորտաձևում ռոբոտները երկու րոպեի ընթացքում պիտի կարողանային բրդել ու դուրս հանել հակառակորդ ռոբոտին շրջանաձև արենայից։ Մեզնից մեկը՝ Լևոնը, 13 տարեկան էր, իսկ ես և Սպարտակը՝ 10։ Լևոնի տարիքի պատճառով մեզ տեղափոխեցին մեծերի մրցախումբ։ Այդ օրը առաջին հորիզոնականով անցավ եզրափակիչ։ Անհավանական հաջողություն էր, ինչի համար մեր ամբողջ թիմը շատ ուրախ էր։ Եզրափակչի ժամանակ մեր ռոբոտի ծրագիրը խախտվել էր ու նա առանց հակառակորդի հարձակման ինքն իրեն դուրս էր գալիս մրցասպարեզից։ Չնայած դրան մեր ռոբոտը գրավեց երրորդ տեղը՝ ստանալով բրոնզե մեդալ։ Այսպես, մենք՝ մեծերի հետ մրցելով ու առաջ անցնելով 30 այլ մասնակիցներին, գրավեցինք երրորդ տեղը։ Մեր ակադեմիան վերադարձավ Հունաստանից երկու ոսկե և երկու բրոնզե մեդալներով։ Դա իսկապես մեծ հաջողություն էր։