Հացն առաջին անհրաժեշտության սննդամթերք է, որը պատևաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և այլ հավելյալ բաղադրիչներից։ Հացի մասին շատ լեգենդներ կան հյուսված։ Ըստ լեգենդի՝ հացը պատահաբար է ստեղծվել մի հին եգիպտացու կողմից։Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 հազար տարի առաջ։ Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակում։ Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերած աղորիքներն ու թոնիրները։ Միջնադարյան Հայաստանում հացը թխում էին նաև սաջի՝ հատուկ մետաղաթիթեղի վրա։ Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լավաշը։

            Այսօր Հայաստանում աճում է երկու տեսակի ցորեն՝ կարմրահատ և սպիտահատ։ Կարմրահատն ամենից շատ մշակում են Շիրակում, Բագրևանդում և Տարսոնում, սպիտակահատը՝ Արարատյան դաշտում։

            Ասում են՝ մի անգամ Արամազդը կանչում է արևի ու ռազմի աստված Վահագնին և սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին և ասում․

-Վերցրե՛ք այս երկու տոպրակները, տարե՛ք և նվիրաբերե՛ք մարդկանց։ Մեկի մեջ կարմրահատ ցորեն է, մյուսի մեջ՝ սպիտակահատ։ Կարմրահատը այրերի համար է, սպիտակահատը՝ կանանց։ Սպիտակահատ ցորնահաց ուտելով՝ բոլոր հայուհիները սպիտակամորթ կդառնան, իսկ կարմրահատ ցորնահացը տղամարդկանց կդարձնի առնական։ Զգո՛ւյշ եղեք, հանկարծ չշփոթե՛ք։ Նորից եմ ասում՝ կարմրահատը տղամարդկանց, սպիտակահատը կանանց համար է։

Սակայն Վահագնն ու Աստղիկը մոռանում են Արամազդի պատվիրանը և հասնելով մարդկանց մոտ՝ չեն կարողանում որոշել, թե որ տոպրակն ում տան։

-Արի՛ խառնենք տոպրակներն ու տանք մարդկանց, ցորենը ցորեն է, թող տղամարդիկ ու կանայք և՛ կարմրահատ ուտեն, և՛ սպիտակահատ,-ասում է Վահագնը։

            Այդպես էլ անում են։ Արամազդի պատվիրանը չկատարելու պատճառով սպիտակամաշկ ու կարմրաթուշ են լինում և՛ հայուհիները, և՛  հայ տղամարդիկ։

Տեքստային առաջադրանքներ

Ըստ լեգենդի՝ ո՞վ է ստեղծել հացը։ Եգիպտացին

Նշվածներից ո՞րը հացի հետ առնչություն չունի։

Աղորիք

Աքցան

Թոնիր

Սաջ

Ո՛ւշադի՛ր կարդա տեքստի միջին հատվածը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Ըստ ավանդազրույցի՝ ի՞նչ պատվիրեց մի օր Արամազդը Վահագնին և Աստղիկին։

Խառնել սպիտակահատ և կարմրահատ ցորենատեսակները։

Օգնել հայերին փրկել ցորենը կիզիչ արևից։

Կարմրահատ ցորենը տալ տղամարդկանց, սպիտակահատը՝ կանանց։

Հեռու մնալ մարդկանցից։

Հայաստանի ո՞ր շրջաններում են հիմնականում կարմրահատ ցորեն մշակում։  Միջնադարում

Ի՞նչ տեղի ունեցավ Վահագնի ու Աստղիկի անուշադրության պատճառով։ Սպիտակամաշկ ու կարմրաթուշ են լինում և՛ հայուհիները, և՛  հայ տղամարդիկ։

Ինչո՞ւ է հացը թանկ ու սուրբ համարվում։ Քանի որ դա Քրիստոսի մի մասն է։

Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը։

Գեղեցիկ արևածագ

Աշխույժ երեխաներ

Անհամբեր սպասել

Մաղթել հաջողություն