Մի սար կար, շատ-շատ բարձր սար։ Նրա վերևն ապրում էր վհուկը։ Եվ մի օր այդ սար մարդիկ են բարձրանում և քաղաք շինում։ Վհուկի տնակը, որը գտնվում էր սարի ծայրին շինարարության դղրդոցից փլվեց և ընկավ ձորը։ Վհուկը շատ ջղայնացավ և կախարդեց քաղաքը, որ ինչ էլ անեն մարդիկ, ինչ ուժեղ էլ լինի ձայնը,ինչ աղմուկ էլ լինի, նա չի լսի դա, միայն մարդիկ լսեն իրենց ստեղծած ձայները։ Մարդիկ նկատում են դա։ Քանի որ վհուկը չէր լսում նրանց և ուշադրություն չէր դարձնում նրանց վրա, մարդիկ նույնիսկ դիտավորությամբ սկսեցին կառուցել նոր տուն հենց վհուկի տան կողքը, որը վհուկը նորից էր կառուցել։

-Վհու՜կ, վհուկ՜իկ դուրս արի, -շարքերով կանգնած մադիկ գոռացին նրա տան դիմաց։ Ոչ մի արձագանք։ Նրանք ներս մտան և ի՞նչ տեսնեն՝ գրքեր, թուրմեր, կախարդական փայտիկներ, իսկ անկյունում քնած էր վհուկը։ Մարդկանցից մեկը փայտիկը և գրքերը վերցնում է և նրանք զգուշորեն դուրս են գալիս վհուկի տնակից։ Քիչ հետո վհուկի տունը փլվում է և նորից սողալով գլորվում ներքև և վհուկը հայտնվում է սարի լանջին։ Այդ օրվանից վհուկը ստիպված սկսում է այնտեղ էլ ապրել։ Իսկ մարդիկ կարդալով գիրքը կախարդել են սովորում և տարբեր ձևերով կախարդում են իրենց քաղաքը և այդ քաղաքը մինչ օրս էլ կայուն է։