1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։ Մեր ընտանիքը ամեն Նոր տարի նշում է տարբեր ձևերով։ Իմ ծնվելուց հետո չորս կամ հինգ անգամ նշել ենք այս տոնը ուրիշ երկրում, օրինակ անցած Նոր տարին դիմավորել ենք Բուլղարիյաում, այդ մասին ունեմ նյութ իմ բլոգում։ Իմ ծնողները փոքր հասակում չունեին հնարավորություն ուրիշ երկիր գնալու։Նրանց ընտանիքները Ամանորից մի քանի օր առաջ սկսում էին պատարաստել տարբեր ճաշատեսակներ ու խմորեղեններ։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա։ Ես ամենաշատը սիրում եմ մսով նրբաբլիթները, որոնք նաև պատրաստել են իմ ծնողների ընտանիքներում։ Իմ տատիկներից մեկը նախկինում պատրաստել է ամռանը չորացրած սմբուկով ու նռան հատիկներով աղցան, որը այժմ էլ չի պատրաստում։ Հիմա խանութներում կան պահածոներ կամ կիսապատրաստ ուտելիքներ, որոնք հեշտացնում են սնունդ սարքելու գործը։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները։ Ես հիմա ցանկանում եմ շատ լուրջ ու թանկ նվերներ, օրինակ՝ մանրադիտակ, կամ կառավարվող մեքանա, կամ ռոբոտ-ձեռք, իսկ ծնողներս ստացել են նվեր ներկելու գիրք, խաղալիք մեքանա կամ մուլտֆիլմի ձայնագրություն ու կոնֆետներ։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/։ Արդեն նշել եմ, որ Նոր տարին մենք ամեն ագամ նշում ենք տարբեր ձևով, բայց պարտադիր ժամը տասներկուսին մենք բաժակներով իրար շնորհավորում ենք (իմ բաժակում միշտ կաթ է լինում) գրկում ենք իրար, զանգում ենք մեր հարազատներին ու պառկում եմ քնելու, որ առավոտը շուտ արթնանամ՝ տեսնեմ նվերներս։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում։ Մայրիկս ասում է, որ նրանք սիրում էին դիտել բոլոր ամանորյա հաղորդումները։ Այժմ մեր տանը հեռուստացույց չկա և ես չունեմ սիրած ամանորյա հաղորդում, բայց համակարգչով ես սիրում եմ նայել Ամանորյա մուլտֆիլմեր և ֆիլմեր, օրինակ այսօր պատրաստվում եմ դիտել այս ֆիմը։

7. Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները։ Ես կարծում եմ, որ այն ժամանակ հնարավորությունները Նոր տարին հետաքրքիր անցկացնելու ավելի քիչ էին քան հիմա, բայց երբ իմ ծնողները փոքր էին ձմռանը ձյուն էր լինում, իսկ հիմա գլոբալ տաքացման պատճառով Հայաստանում ձյուն կա միայն սարերի վրա։

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/։ Մեծ հաշվով Նոր տարվա տոնը ինձ շատ է դուր գալիս, որովհետև մեր ամբողջ ընտանիքը արձակուրդում է, երբ ոչ մի տեղ չես շտապում, ստանում ես նվերներ ու հյուր գնում։ Ես ոչինչ չէի փոխի, միայն թե կերկարացնեի ամանորյա արձակուրդները։